Ուժգին փոթորիկը ավերածություններ Է գործել ավստրալական Սիդնեյում
International newsՓոթորկալի քամին, սաստիկ անձրեւները եւ կարկուտը դեկտեմբերի 16-ին ավերածություններ են գործել Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում: Ինչպես հայտնել են օդերեւութաբանները, Սիդնեյի հարավային շրջաններում քամու պոռթկումները գերազանցել են ժամում 210 կիլոմետրը:
Արեւմտյան արվարձաններում առաջացել են մի քանի տոռնադոներ, որոնք տապալել են ծայերը եւ Էլեկտրահաղորդման գծերի հենասյուները: Նախնական տվյալներով՝ առանց Էլեկտրականության Է մնացել ավելի քան 10 հազար տուն:
Խախտվել Է նաեւ Սիդնեյի օդանավակայանի աշխատանքը, հետաձգվել են տասնյակ չվերթներ:
Ներկայում, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Սիդնեյում քամին փոքր-ինչ հանդարտվել Է: Սակայն օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ օրվա երկրորդ կեսին եղանակը կարող Է կտրուկ վատանալ: