Հայաստանի տարվա լավագույն մարզիկի կոչմանը հավակնում է 14 մարզիկ
SportՀայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան անցկացնում է արդեն ավանդական դարձած՝ տարվա լավագույն մարզիկ մրցանակաբաշխությունը: Ինչպես տեղեկացրին ՀԱՕԿ լրատվության բաժնից, Հայաստանի լավագույն մարզիկի կոչման համար կպայքարի 14 մարզիկ:
Այդ մարզիկներն են՝ թաեքվոնդո՝ Արման Երեմյան (Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր), սպորտային մարմնամարզություն՝
Սամբոյից ներկայացված են Տիգրան Կիրակոսյանը (Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր), Մաքսիմ Մանուկյանը (Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր), ծանրամարտից՝ Սմբատ Մարգարյանը (Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե և աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր), Տիգրան Մարտիրոսյանը (Եվրոպայի չեմպիոն, ոսկե մեդալ հրում վարժությունում), Անդրանիկ Կարապետյանը (Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն):
Հունահռոմեական ոճի ըմբշամարտից ներկայացված են՝ Արթուր Ալեքսանյան (աշխարհի չեմպիոն), Միհրան Հարությունյան (Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր), բռնցքամարտից՝ Արամ Ավագյան (Եվրոպայի բրոնզե մեդալակիր), շախմատից՝ Լևոն Արոնյան, ֆուտբոլից՝ Հենրիխ Մխիթարյան:
Թիմերից առաջադրվել է շախմատի Հայաստանի տղամարդկանց