Իտալիան 450 զինծառայող կուղարկի Իրաք՝ հսկելու «Մոսուլ» ամբարտակը
International newsԻտալիայի վարչապետ Մատեո Ռենցին որոշում Է ընդունել 450 զինծառայողներ ուղարկել Իրաք՝ հսկելու «Մոսուլ» ամբարտակը:
«Մենք Իրաքում ենք գտնվում երկրի անվտանգության ուժերի ուսուցման համար, բայց նաեւ «Մոսուլ» ամբարտակը պահպանելու կարեւոր առաջադրանքով, ամբարտակ, որը գտնվում Է «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքների հետ սահմանի վտանգավոր գոտու կենտրոնում: Այն խիստ վնասված Է, եւ եթե ամբարտակը փլվի, ապա Բաղդադը կարող Է ոչնչանալ»,-ասել Է Ռենցին՝ դեկտեմբերի 15-ի երեկոյան ելույթ ունենալով Porta a Porta ծրագրի եթերում:
Վարչապետը հավելել Է, որ ամբարտակի հետ կապված աշխատանքներն իրականացնելու կապալն ստացել Է իտալական Trevi Spa ընկերությունը: «Մենք այնտեղ կուղարկենք 450 մարդու եւ ամերիկացիների հետ միասին այն կարգի կբերենք»,-ընդգծել Է Ռենցին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: