Փա՞յ, թե՞ բաժնեմաս, ահա թե որն է խնդիրը
PoliticsԱյսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նկատեց, որ նախագծի ամեն երկրորդ տողում առկա են «փայ» եւ «փայատեր» բառերը: «Ըստ իս՝ դրանք գրական ձեւակերպումներ չեն եւ դրանք պետք է փոխարինվեն բաժնեմաս բառերով»,- ասաց պատգամավորը, ում խոսքին արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ հավելելով, թե «փայ» բառ հայերենում չկա:
«Պետք է իրավաբանների հետ զրուցել եւ փոխել: Հայերենը նման բառ չունի, եթե օտար տերմին է, դրա բացատրությունը պետք է լինի»,- ասաց ԱԺ նախագահը:
Ի հեճուկս Հեղինե Բիշարյանի եւ Գալուստ Սահակյանի հորդորների՝ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ բառը փոխելու դեպքում միջազգային հանրության ներդրողները չեն հասկանա, թե իրականում ինչի մասին է խոսքը:
Սոսե Չանդոյան