Yerevan, 01.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ ԱԺ պատվիրակությունն անցկացրել է Կնեսետի եւ ԱԺ-ի միջեւ միջխորհրդարանական պաշտոնական առաջին հանդիպումները

Politics

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 13-ին եւ 14-ին Իսրայելի պետության Կնեսետի պաշտոնական հրավերով այցելել է Երուսաղեմ եւ Թել Ավիվ: Պատվիրակության կազմում եղել են ԱԺ պատգամավորներ Հրանտ Բագրատյանը, Կարեն Սարիբեկյանը, ինչպես նաեւ՝ ՀՀ պաշտպանության նախարարության ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը: Պատվիրակությանն ուղեկցել են Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանը եւ Իսրայելի պետությունում ՀՀ պատվավոր հյուպատոս Ցոլակ Մոմջյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Երուսաղեմում ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Կնեսետի փոխնախագահ, Հայաստան- Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Տալի Պլեսկովայի, Կնեսետի արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ցախի Անեգբիի, Իսրայելի արտաքին գործերի նախարարության քաղաքական տնօրինության ղեկավար Ալոն Ուշպիցի, Մերձավոր Արեւելքի եւ Ասիայի դեպարտամենտի ղեկավար Արիել Շաֆրանս կու, Եվրասիայի հարցերով դեպարտամենտի ղեկավար Զվի Ռավ-Ների, ինչպես նաեւ Իսրայել-Հայաստան առեւտրի պալատի նախագահ Ցվի Կան-Տորի հետ: Կնեսետի եւ Ազգային ժողովի միջեւ միջխորհրդարանական պաշտոնական հարաբերությունների մակարդակում սրանք առաջին հանդիպումներն են, որոնց ընթացքում քննարկվել են խորհրդարանական հարաբերությունների եւ համագործակցության ակտիվացմանն ուղղված տարբեր հարցեր:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ՀՀ Ազգային ժողովի անունից գոհունակություն է հայտնել Իսրայելի Կնեսետին` այս տարվա ապրիլին Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին բարձրաստիճան խորհրդարանական պատվիրակության մասնակցության համար:

Կարեւորվել է նաեւ բարեկամական խմբի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը, քննարկվել է խմբին կից հայ-իսրայելական ֆորում ստեղծելու գաղափարը, որտեղ հնարավոր կլինի ներգրավել նաեւ երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում շահագրգիռ կազմակերպություններին ու անհատներին: Կողմերն անդրադարձել են նաեւ ցեղասպանությունների դատապարտման եւ կանխարգելման գործում խորհրդարանականների ակտիվ դերակատարման անհրաժեշտությանը:

Հայկական պատվիրակությունն ընդգծել է, որ հայ խորհրդարանականներն ակնկալում են, որ Կնեսետն ապագայում իր պաշտոնական դիրքորոշումը կհայտնի Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցում, եւ որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդներ` հայ եւ հրեա ժողովուրդները, միջազգային հանրության հետ միասին կշարունակեն իրենց պայքարը մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման գործում: Կնեսետի փոխնախագահ, Իսրայել-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Տալի Պլեսկովան` շնորհակալություն հայտնելով այցելության հրավերն ընդունելու համար, կարեւորել է խորհրդարանական համագործակցության անհրաժեշտությունը եւ նշել, որ բարեկամական խումբը Կնեսետում ապագայում ակտիվացնելու է իր գործունեությունը` նպաստելով ՀՀ-Իսրայել կապերի ամրապնդմանը եւ հարաբերությունների զարգացմանը:

Կնեսետի արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ցախի Անեգբիի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին, անվտանգության խնդիրներին, ինչպես նաեւ հակամարտությունների խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր: Հայկական կողմի խնդրանքով Ցախի Անեգբին ներկայացրել է խորհրդարանական կառավարման համակարգում արտաքին հարաբերությունների, անվտանգության ու պաշտպանության, ռազմավարական նշանակության հարցերի շուրջ խորհրդարան-կառավարու թյուն համագործակցության արդյունավետ կառավարման, վերահսկողության եւ օպերատիվ քաղաքական որոշումների ընդունման իսրայելական փորձը: Քննարկվել են համապատասխան հանձնաժողովների միջեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության հնարավորությունները:

Հայկական կողմն անընդունելի է համարել Ադրբեջանի կողմից հակահայկական քարոզչությունը, տարածաշրջանում իրավիճակի խեղաթյուրումը եւ կեղծ տեղեկատվության տարածումը: Մասնավորապես, ընդգծվել է այն հանգամանքը, որ Ադրբեջանը շարունակաբար խոչընդոտում է խաղաղ կարգավորման գործընթացը, դրսեւորում է վտանգավոր կեցվածք, որին, ցավոք, երբեմն հավատում են նաեւ տարբեր խորհրդարանների պատգամավորներ: Հանդիպումների ավարտին Արտակ Զաքարյանը գործընկերներին հրավիրել է Հայաստան, ինչը սիրով ընդունվել է:

Իսրայելի ԱԳՆ-ում հանդիպումների ընթացքում ՀՀ ԱԺ պատվիրակությունը քննարկել է Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձություններին, հայ-իսրայելական հարաբերություններին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններին, ԵԱՏՄ շրջանակում Իսրայել-Հայաստան տնտեսական հնարավոր համագործակցությանը, ինչպես նաեւ տուրիզմին եւ օդային հաղորդակցությանը վերաբերվող հարցեր:

Պատվիրակությունը Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանում հանդիպումներ է ունեցել նաեւ Սեւան արքեպիսկոպոս Ղարիբյանի հետ, որի ընթացքում քննարկվել են հայ համայնքին եւ հոգեւոր-մշակութային կյանքին վերաբերող հարցեր: Նույն օրը պատվիրակությունը մասնակցել է Սուրբ Հարություն տաճարում մատուցված պատարագին: Այցի ավարտին պատվիրակությունը Թել Ավիվում Հոգեշնորհ Տեր Տիրան Աբեղա Հակոբյանի նախաձեռնությամբ, Սուրբ Նիկողայոս վանքին կից համայնքային կենտրոնում հանդիպել է Իսրայելի պետությունում հայ համայնքի մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներÕ « հետ: 

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange