Թուրքիայում խոչընդոտել են ռուսական առևտրային 27 նավերի ընթացքը
International newsԹուրքիայում դադարեցվել է ռուսական առևտրային 27 նավերի ընթացքը` ի պատասխան Սև ծովում Ռուսաստանի կողմից թուրքական նավերի պահման:
Ինչպես հաղորդում է INTERFAX-ը, այս մասին հայտնել է թուրքական Hurriyet թերթը:
Թերթի տվյալներով` դեկտեմբերի 15-ի դրությամբ ռուսական դրոշով առևտրային 27 նավի ընթացքը դադարեցրել են Թուրքիայում համապատասխան փաստաթղթերի բացակայության պատճառաբանությամբ:
Hurriyet-ը պնդում է, որ Թուրքիայում այդ գործողությունները ձեռնարկել են` ի պատասխան Ռուսաստանում թուրքական 8 նավերի ենթադրյալ պահման: Այդ դեպքերը հավանաբար տեղի են ունեցել նոյեմբերի 24-ի օրերին, երբ Թուրքիան խոցեց Սիրիայում հակահաբեկչական գործողություններ իրականացնող ռուսական Су-24 ինքնաթիռը:
Երկու երկրների իշխանությունները ներկայում քննարկում են էլեկտրոնային հաղորդակցման միջոցով և պայմանավորվել են հանդիպման մասին: