Ռուսաստանը հունվարի 1-ից կդադարեցնի ազատ առևտուրն Ուկրաինայի հետ
International newsՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով 2016 թվականի հունվարի 1-ից դադարեցվելու է Ուկրաինայի հետ ազատ առևտրի գոտու գործունեությունը:
Ինչպես հաղորդում է INTERFAX-ը, ՌԴ արտաքին գործերի նախարարությանը վերապահված է մասին Ուկրաինային տեղեկացնելու գործառույթ:
Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, Ռուսաստանը հնարավոր է առևտրային սահմանափակումներ մտցնի, եթե Ուկրաինան ստեղծի ազատ առևտրի գոտի Եվրամիության հետ:
Հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի Ուկրաինայի` ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրի տնտեսական հատվածը: