Սիլվա. Ցանկանում ենք 4 տիտղոս նվաճել
Sport«Պարի Սեն Ժերմենի» պաշտպան Տյագո Սիլվան հույս ունի, որ իր թիմը հաջող մրցաշրջան կանցկացնի:
-Ինչպես նախորդ մրցաշրջանում, այնպես էլ այս անգամ փորձելու ենք հաղթել բոլոր մրցաշարերում: Չեմպիոնների լիգան շատ կարևոր է, բայց ցանկանում ենք նաև հաջողության հասնել Ֆրանսիայի առաջնությունում, Գավաթի խաղարկությունում և Ֆրանսիական լիգայի գավաթում:
Մենք հիանալի թիմ ունենք, այնպես որ՝ մարզիչը կարող է փոփոխություններ կատարել, դրանք չեն անդրադառնա խաղի որակի վրա: Դա շատ կարևոր է մեզ համար, քանի որ իսկապես ցանկանում ենք 4 տիտղոս նվաճել: Եթե շարունակենք նույն ոգով, մրցաշրջանը հիանալի կլինի,-Սիլվայի խոսքը մեջբերված է «Պարի Սեն Ժերմենի» պաշտոնական կայքից: