Պուտինը 11-րդ անգամ մեծ մամուլի ասուլիս կանցկացնի Մոսկվայում
International newsՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 17-ին 11-րդ անգամ լրագրողներին կհավաքի մեծ մամուլի ասուլիսի: Պետության ղեկավարի «տարեկան հաշվետվությունը» տեղի կունենա Առեւտրի միջազգային կենտրոնում եւ ժամանակային սահմանափակում չունի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Այս տարի մեծ մամուլի ասուլիսին հավատարմագրված են ռեկորդային թվով լրագրողներ՝ ԶԼՄ-ների 1390 ներկայացուցիչներ:
Լրագրողների հետ Պուտինի շփումը կսկսվի Մոսկվայի ժամանակով կեսօրին: Նախագահը թղթակիցներին չի սահամանափակում հարցերի թեմաների առումով, հանգամանորեն նախապատրաստվում է մամուլի ասուլիսին՝ խորհրդակցելով տարբեր բնագավառների փորձագետների հետ: Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կանխատեսել է, որ այս անգամ, ինչպես եւ անցյալ տարի, գերակշռող կլինեն սոցիալ-տնտեսական հարցերը եւ միջազգային թեմատիկան: