Անկարայում երկրաշարժ է տեղի ունեցել
International newsԹուրքիայի մայրաքաղաք Անկարայում դեկտեմբերի 17-ին երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, երկրաշարժը գրանցվել է կեսգիշերին՝ 00:15-ին:
Երկրաշարժի ուժգնությունը եղել է 3.6 բալ, այն զգացվել է մայրաքաղաքի տարբեր շրջաններում՝ խուճապ առաջացնելով բնակիչների շրջանում: Մարդկային կամ նյութական կորուստներ չեն գրանցվել: