Ռուսաստանցիների գրեթե մեկ երրորդն անբավարար Է համարում Թուրքիայի նկատմամբ ձեռնարկված միջոցները
International newsՌուսաստանցիների մի ստվար հատված՝ 31 տոկոսն այն կարծիքին Է, որ Թուրքիայի նկատմամբ ձեռնարկված միջոցներն անբավարար են: Այդ մասին վկայում են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈՒՀԿ) անցկացրած հարցման արդյունքները, որոնք զետեղված են կենտրոնի կայքում:
«Մեր համաքաղաքացիների նկատելի բաժինը (31 տոկոս) անբավարար Է համարում Ռուսաստանի իշխանությունների կողմից ձեռնարկված միջոցները: Տղամարդիկ այս տեսակետին կրկնակի ավելի հաճախ են համամիտ, քան կանայք (43 տոկոս՝ 21 տոկոսի դիմաց): Ընդհակառակը, հարցվածների մոտավորապես 8 տոկոսը նշում Է, որ այդ քայլերը չափից ավելի են: Ռուսաստանցիների կեսը (54 տոկոսը) պատասխան գործողությունները համարում Է միանգամայն համարժեք, որոնք խստացում կամ մեղմացում չեն պահանջում»,-հայտնել Է ՀԿՈՒՀԿ-ն:
Ռուսաստանի պատասխան գործողություններին ընդհանուր առմամբ հավանություն Է տալիս ռուսաստանցիների ավելի քան երեք քառորդը: Թուրքիայի քաղաքացիների համար այցագրային ռեժիմի դադարեցումը պաշտպանում Է 84 տոկոսը, աշխատանքի վարձելու արգելքը՝ 82 տոկոսը, Թուրքիայից մի շարք ապրանքների ներկրման արգելումը՝ 82 տոկոսը, երկրում թուրքական ընկերությունների գործունեության սահմանափակումը՝ 81 տոկոսը, Թուրքիա տուրիստական ուղեգրերի վաճառքի արգելումը՝ 82 տոկոսը, չարտերային փոխադրումների արգելումը՝ 79 տոկոսը»,-ասված Է փաստաթղթում:
ՀԿՈՒՀԿ-ի հարցումն անցկացվել Է դեկտեմբերի 5-6-ին, դրան 1600 մարդ Է մասնակցել Ռուսաստանի 46 մարզերի, երկրամասերի ու հանրապետությունների 130 բնակավայրերում: Վիճակագրական սխալանքը չի գերազանցում 3,5 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: