Թուրքիայի ներկայիս իշխանությունների հետ համաձայնության գալը գրեթե անհնարին Է. Պուտին
International newsՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ընթացող ամենամյա մամուլի ասուլիսում հայտարարել Է, որ Թուրքիայի ներկայիս իշխանությունների հետ գործնականում անհնարին Է համաձայնության գալ:
«Թուրքիայի գործող ղեկավարության հետ, ինչպես ցույց Է տալիս պրակտիկան, դժվար Է համաձայնության գալ կամ գործնականում անհնարին Է: Նույնիսկ այնտեղ եւ երբ մենք ասում ենք «այո», մենք համաձայնում ենք, կողքից կամ թիկունքից հարվածում են մեզ, ընդ որում՝ անհասկանալի պատճառներով: Ուստի պետական մակարդակով ես հեռանկարներ չեմ տեսնում»,-ասել Է Պուտինը:
Նա նաեւ նշել Է, որ Ռուսաստանի կողմից Սիրիայում C-400 զենիթահրթիռային համակարգի ծավալումից հետո Թուրքիան արդեն չի կարողանա անպատիժ խախտել այդ երկրի օդային տարածությունը:
«Նրանք (Թուրքիայի իշխանությունները) կարծում Էին, որ մենք կփախչենք այնտեղից: Ոչ, Ռուսաստանն այդ երկիրը չԷ: Մենք ընդլայնել ենք մեր ներկայությունը Սիրիայում, ավելացրել մարտական օդուժը: Այնտեղ չկար հակաօդային պաշտպանության ռուսական համակարգ. այժմ այնտեղ Է C-400-ը: Ավելի վաղ Թուրքիան թռիչքներ Էր կատարում այնտեղ եւ մշտապես խախտում Սիրիայի օդային տարածությունը, դե հիմալ Էլ թող թռչեն»,-հավելել Է Պուտինը: