Շվեդիան 200 մլն դոլար Է հատկացնում Սիրիային հումանիտար օգնություն ցուցաբերելու համար
International newsՇվեդիայի կառավարությունը դեկտեմբերի 17-ին որոշում Է ընդունել հաջորդ հինգ տարվա ընթացքում 1,7 մլրդ կրոն (200 մլն դոլար) հատկացնել Սիրիային հումանիտար օգնություն ցուցաբերելու համար: Ինչպես դեկտեմբերի 17-ին հայտնել Է միջազգային համագործակցության զարգացման նախարար Իսաբելա Լեւինը, միջոցները կուղղարկվեն ՄԱԿ-ի, ԵՄ-ի եւ քաղաքացիակ ան կազմակերպությունների ֆոնդերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Խոսքը խախաղության հաստատման համար անհրաժեշտ միջոցների մասին Է»,-նշել Է նախարարը: Նա ճշտել Է, որ գումարները կհատկացվեն դպրոցների եւ առողջապահության, ինչպես նաեւ հարեւան երկրներում՝ Լիբանանում, Հորդանանում եւ Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների կարիքների համար: Նախարարն ընդգծել Է, որ միջոցները նախատեսված չեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարությանն աջակցելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: