Պուտինի տասնմեկերորդ մամուլի ասուլիսը տեւեց 3 ժամ 7 րոպե, նախագահը պատասխանեց 44 հարցի
International newsՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի տասնմեկերորդ մեծ մամուլի ասուլիսը շարունակվել Է 3 ժամ 7 րոպե եւ ամենակարճերից մեկն Էր վերջին տարիների ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մասնավորապես, նույնիսկ անցյալ տարվա մամուլի ասուլիսը, որի ոչ այնքան երկար տեւողությունը անակնկալ դարձավ լրագրողների համար, 3 րոպե ավելի Է տեւել: Մինչ այդ մի քանի տարի շարունակ ամենամյա մամուլի ասուլիսները շարունակվում Էին ավելի քան չորս ժամ: Լրագրողների հետ Պուտինի ամենատեւական շփումը 2008 թվականին Էր: Այն ժամանակ մամուլի ասուլիսը տեւեց 4 ժամ 40 րոպե:
Պուտինը հասցրեց պատասխանել 44 հարցի: Դրանց զգալի մասը կապված Էր սոցիալական խնդիրների եւ երկրի տնտեսական վիճակի հետ, սակայն բազմաթիվ հարցեր վերաբերել են նաեւ արտաքին քաղաքականությանը, այդ թվում՝ Ուկրաինայի եւ Թուրքիայի հետ հարաբերություններին:
Մամուլի ասուլիսն ավանդաբար անցկացվել Է Մոսկվայի Միջազգային առեւտրի կենտրոնում: Միջոցառմանը հավատարմագրված Էին 1390 ռուսաստանցի եւ օտարերկրյա լրագրողներ: Առաջին նման մամուլի ասուլիսը տեղի ունեցել տակավին 2001 թվականին: