«Չելսի»-ն հեռացրել է Մոուրինյոին գլխավոր մարզչի պաշտոնից
SportԼոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հեռացվել է իր պաշտոնից:
Ադ մասին վստահեցնում է BBC-ն:
Ընթացիկ տարվա օգոստոսի 7-ին Մոուրինյոն «Չելսի»-ի հետ կնքել էր նոր 4 տարվա պայմանագիր: Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչի հիմնական թեկնածու են հանդիսանում Գոուս Հիդինկը, Պեպ Գվարդիոլան, Բրենդան Ռոջերսը և Խուանդե Ռամոսը:
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Չելսի»-ն պարտվել է 16 խաղում և գտնվում է մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում՝ մեկ միավորով առաջ անցնելով ՊԼ-ից դուրս մնալու վտանգավոր գոտուց: Լոնդոնցիների հետ, որոնց Մոուրինյոն իր կարիերայի ընթացքում գլխավորել է երկրորդ անգամ, նա շահել է երեք չեմպիոնական տիտղոս, Անգլիայի գավաթը, և երեք անգամ Լիգայի գավաթը: