Լարիսա Ալավերդյանը Սարգսյան-Ալիև հանդիպումից ակնկալում է լայնածավալ պատերազմի բացառում
PoliticsՀայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առաջիկայում ծրագրված հանդիպումը ձեռքբերում կլինի Մինսկի խմբի համանախագահների համար, քանի որ այս հանդիպումն իրենց նպատակն ու հիմնական խնդիրն էր:
Դեկտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց «Ընդդեմ իրավական կամայակ անության» կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
«Հանդիպումից ակնկալվող դրական արդյունքն այն է, որ լայանածավալ պատերազմ չի լինելու, իսկ բացասականը` որ այդ ժամանակ սադրանքները հնարավոր է ավելի շատանան Հայաստան-Ադրբեջան սահմանին և Արցախ-Ադրբեջան շփման գծում»,- ասաց Ալավերդյանը: