Լավրովը Քերիի հետ քննարկել է Նյու Յորքում Սիրիայի հարցով առաջիկա բանակցությունները. ՌԴ ԱԳՆ
International newsՌուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը և Ջոն Քերին դեկտեմբերի 17-ի հեռախոսազրույցում հաստատել են Սիրիայի հարցով միջազգային աջակցության խմբում կոնսենսունսի հաստատման անհրաժեշտությունը՝ խմբի`դեկտեմբերի 18-ի հանդիպման նախօրեին:
Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ը:
«Ի զարգացումն ԱՄՆ պետդեպի ղեկավարի` Մոսկվա կատարած նախորդ այցի, կողմերը շարունակել են քննարկել սիրիական հակամարտության կարգավորման թեման` ներառյալ Սիրիայի հարցով միջազգային աջակցության խմբի` դեկտեմբերի 18-ին Նյու Յորքում անցկացվելիք նոր նիստը: Վերահաստատվել է կոնսենսունսի սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը խմբում»,-տեղեկացրել է ԱԳՆ-ը: