Yerevan, 30.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Քննչական կոմիտեն 4 քրեական գործ է հարուցել Շիրակի ընտրատեղամասերում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ

Society

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում տեղ գտած խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ստացված ահազանգերի հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է 4 քրեական գործ՝ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում դեկտեմբերի 6-ին ստացվել է tsayg.am տեղեկատվական հարթակում հրապարակված «Գյումրիում քվեարկել են քաղաքացու փոխարեն» վերտառությամբ հոդվածի պատճենը։ Ահազանգի հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 35/37 ընտրատեղամասի ընտրող Նազելի Բաղդասարյանի անուն-ազգանվան դիմաց ընտրացուցակում ստորագրել է այլ քաղաքացի, ով իր ընտրությունն իրականացրել է նույնականացման քարտով: Նկատի ունենալով, որ նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով՝ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում դեկտեմբերի 6-ին  ստացվել է galatv.am  տեղեկատվական հարթակում  «ՌԴ-ում  գտնվող  քաղաքացու  փոխարեն  տեղի  է  ունեցել  քվեարկություն» վերտառությամբ հրապարակված հոդվածի  պատճենն այն  մասին,  որ Ռուսաստանում գտնվող քաղաքացու փոխարեն կատարվել է քվեարկություն։ Ահազանգի հիման վրա մարզային քննչական վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ թիվ 35/28  ընտրատեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկված Աշոտ Հարությունյանի անվան դիմաց եղբայրը հայտնաբերել է ստորագրություն և անձնագրային տվյալներ, մինչդեռ Ա.Հարությունյանը գտնվում է Ռուսաստանում։ Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ  պարունակում են  ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ  հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով։

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ստացվել է asparez.am տեղեկատվական հարթակում նույն օրը հրապարակված «Քաղաքացիների լրահոսը ըստ «Քաղաքացի դիմորդ» նախաձեռնության» վերտառությամբ նյութը, որի հիման վրա նախապատրաստվել են նյութեր։ Պարզվել է, որ թիվ 35/35 ընտրատեղամասի ընտրող Ա.Մաթևոսյանը 2015 թվականի դեկտեմբերի 6-ին գնացել է նշված ընտրատեղամաս՝ մասնակցելու ՀՀ Սահամանադրության փոփոխությունների հանրաքվեին և նկատել, որ ընտրողների ցուցակում ներառված Ռուսաստանի Դաշնությունում գտնվող որդու՝ Հովհաննես Մաթևոսյանի անվան դիմաց առկա են ընտրությանը մասնակցելու վերաբերյալ տվյալներ: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են  ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ  հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով։

asparez.am տեղեկատվական հարթակում դեկտեմբերի 6-ին հրապարակված նույն՝ «Քաղաքացիների լրահոսը ըստ «Քաղաքացի դիմորդ» նախաձեռնության» վերտառությամբ նյութի ուսումնասիրության արդյունքում նյութեր են նախապատրաստվել նաև թիվ 34/06  ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։ Պարզվել է, որ թիվ 34/06  ընտրատեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկված և հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող Սուսաննա Գևորգյանի, նրա՝ ՀՀ-ից բացակայող հարազատների՝ Գագիկ և Վաղինակ Գևորգյանների փոխարեն կատարվել է քվեարկություն: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով։

Նշված բոլոր դեպքերով Շիրակի մարզային քննչական վարչության քննիչների կողմից ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Այսպիսով՝ ՀՀ քննչական կոմիտեի քննչական ստորաբաժանումների վարույթում քննվում է 23 քրեական գործ՝ տարբեր ընտրատեղամասերում այլ անձի փոխարեն քվերակելու դեպքերի վերաբերյալ։  ՀՀ քննչական կոմիտեում հարուցված ևս 6 քրեական գործ (3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածի հատկանիշներով, 3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի հատկանիշներով) ուղարկվել է ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

 

Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia