Սիրիական ընդդիմությունը կգլխավորի Ասադի կառավարության նախկին վարչապետը
International newsիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարության նախկին վարչապետ Ռիյադ Հիջաբը կներկայացնի ընդդիմությունը պաշտոնական Դամասկոսի հետ բանակցություններում:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն` վկայակոչելով Reuters գործակալությունը, Հիջաբի թեկնածությունը առաջադրվել է Ասադի կառավարության հակառակորդների հանդիպման ժամանակ Էր-Ռիադում:
Հանդիպմանը մասնակցել են տարբեր խմբավորումներ և ընդդիմադիր կազմավորումներ: Էր-Ռիադ են այցելել նաև «Ջեյշ ալ-Իսլամ» կոալիցիայի ներկայացուցիչները, որը միավորում է 40 սալաֆիական և իսլամիստական խմբեր, որոնք ստեղծվել են 2013-ին` Սաուդյան Արաբիայի ֆինանսավորմամբ: