Չելսիի հարձակվող Պեդրոն հնարավոր է Լա լիգա վերադառնա
Sport«Չելսիի» հարձակվող Պեդրոն հայտնվել է Մադրիդի «Ատլետիկոյի» տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում:
Ինչպես հայտնում է «Don Balon»-ը, «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ցանկանում է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմը համալրել 28-ամյա իսպանացի ֆուտբոլիստով:
Հիշեցնենք, որ Պեդրոն մրցաշրջանից առաջ 25 միլիոն եվրոյի դիմաց «Բարսելոնայից» է տեղափոխվել «Չելսի». մասնակցած 17 խաղերում 2 գոլ է խփել: