ՌԴ ՊՆ. Սկսվել է խոցված Սու-24-ի սեւ արկղերի վերծանումը
International newsՍկսել են հաշվարկել եւ վերծանել այս տարվա նոյեմբերի 24-ին Սիրիայի օդային տարածքում Թուրքիայի ՌՕՈՒ-ի կողմից խոցված ռուսական Սու-24 օդանավի օբյեկտիվ վերահսկողության սարքերի տեղեկությունները: Այս մասին հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Ըստ RG-ի, խոցված ինքնաթիռի ինքնագրիչ սարքը հայտնաբերվել եւ Մոսկվա է տեղափոխվել մեկ շաբաթ առաջ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սարքի տեղեկությունների վերծանման աշխատանքին մասնակցելու է հրավիրել միջազգային փորձագետների:
Հիշեցնենք, որ Սիրիայում ահաբեկիչների ենթակառուցվածքների ոչնչացման մարտական խնդիր կատարող ռուսական Սու-24 ռմբակոծիչը խոցվել է թուրքական F-16 կործանիչից արձակած հրթիռով: Ռուսական ՊՆ-ի տվյալներով, ինքնաթիռն ընկել է թուրքական տարածքից 4 կմ հեռու: Միաժամանակ, թուրքական կործանիչը ռուսական ինքնաթիռի վրա հարձակվելիս խախտել է Սիրիայի օդային տարածքը: