Ամանորի տոները Բարաք Օբաման ընտանիքի հետ կանցկացնի Հավայան կղզիներում
International newsԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընտանիքի հետ միասին այսօր մեկնում է Հավայան կղզիներում: Նրանք որեւէ հրապարակային միջոցառման չեն մասնակցի արձակուրդի օրերին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Ավելի վաղ Օբամայի մամուլի խոսնակ Ջոշ Էռնսթը հայտնել էր, որ նախագահը Հավայան կղզիներ մեկնելու ճանապարհին կանգ կառնի Սան Բերնարդինոյում, որպեսզի հանդիպի ահաբեկչության զոհերի հարազատներին: