Մեծ Բրիտանիան պետք Է մնա Եվրամիության կազմում. Օլանդ
International newsՄեծ Բրիտանիան «պետք Է մնա Եվրամիության կազմում, դա կարեւոր Է հենց իր եւ միասնական Եվրոպայի համար»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ ամփոփելով ԵՄ-ի գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքները:
«ԵՄ-ի բարեփոխումների վերաբերյալ Մեծ Բրիտանիայի պահանջների շուրջ այսօրվա բանավեճի Էությունն այն Է, որ այդ երկիրը կարող Է ստանալ ԵՄ-ի նորմերի ադապտացում, բայց նա պարտավոր Է ամբողջ ծավալով պահպանել եվրոպական նորմերի բովանդակությունը»,-ասել Է նա:
«Իրականում սա քաղաքական բանավեճ Է ամբողջ Եվրամիության ապագայի շուրջ, որում Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցը թույլ Է տալիս հստակորեն որոշել՝ ինչ ենք մենք ցանկանում եվրոպական նախագծից»,-նշել Է Օլանդը:
Իր հերթին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել Է, որ Եվրամիությունն ու Մեծ Բրիտանիան ձգտում են փոխզիջման հասնել ԵՄ-ին Միացյալ Թագավորության հետագա անդամակցության հարցի շուրջ:
«Լավատեսությունը պայմանավորված Է նրանով, որ մենք բոլորս ցանկանում ենք փոխզիջման հասնել»,-ասել Է նա:
«Ցանկության առկայության դեպքում կարելի Է գտնել հիմնախնդրի լուծման ճիշտ ուղիներ»,-հավելել Է ԳՖՀ-ի կառավարության ղեկավարը, նշելով, որ դա «ԵՄ-ի երկրների բոլոր քաղաքացիների շահերից Է բխում»: Նա հույս Է հայտնել, որ ԵՄ-ի՝ փետրվարին կայանալիք գագաթնաժողովում կողմերը կհասնեն փոխըմբռնման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: