Ռուսական «Սու-24» ռազմական ինքնաթիռի սև արկղի պարունակությունը կհապարակվի երեք օրից
International newsԹուրքական ռազմաօդային ուժերի կողմից կործանած ռուսական «Սու-24» ռազմական ինքնաթիռի սև արկղը վնասված է: Այդ պատճառով դրա վերծանման համար հատուկ սարքավորումներ են օգտագործվել, հայտարարել է Ռուսաստանի տիեզերական օդային ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Սերգեյ Դրոնովը:
Պաշտոնյայի տեղեկացմամբ՝ թռիչքի ընթացքում հավաքված տեղեկության վերծանման գործողություններն թափանցիկությունն ապահովելու նպատակով ռուսական կողմը 14 երկրների փորձագետների հրավեր է ուղարկել մասնակցելու վերծանմանը, սակայն տարբեր պատճառաբանություններ ներկայացնելով նրանց ստվար մասը հրաժարվել է մասնակցել այդ գործընթացին:
«Թուրք-սիրիական սահմանի մոտակայքում կործանված ռուսական ռազմական օդանավի սև արկղի վերծանմանը համաձայնել են մասնակցել միայն Չինաստանի և Մեծ Բրիտանիայի փորձագետները»,- ասել է Դրոնովը: Նա տեղեկացրել է նաև, որ սև արկղի պարունակության վերծանված տվյալները կհրապարակվեն դեկտեմբերի 21-ին:
Ա.Գ.