ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովներում կարող Է արծարծվել Թուրքիայի հետ հարաբերությունների թեման. Ուշակով
International newsԹուրքիայի հետ հարաբերությունների թեման կարող Է արծարծվել ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի՝ դեկտեմբերի 21-ին Մոսկվայում կայանալիք գագաթնաժողովներում: Այդ մասին հայտնել Է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Բացառված չԷ, որ թուրքական թեման այս կամ այն չափով կքննարկվի թե այս, թե մյուս նիստերում (ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովների), քանի որ այդ թեման շատ ակտուալ Է: Եվ ես ելնում եմ այն բանից, որ մյուս երկրների ղեկավարները կհետաքրքրվեն մեր դիրքորոշմամբ, կճշտեն ինչ-ինչ մանրամասներ եւ կհայտնեն իրենց նկատառումները»,-հայտարարել Է Ուշակովը: