ԱՄՆ-ում բեռնատարը բախվել է գնացքին
International newsԱմերիկյան Քալիֆորնիա նահանգում բեռնատարն ընկել է էստակադայից, աա բախվել դեպոյում գտնվող գնացքին: Միջադեպը տեղի է ունեցել Սան-Ֆրանցիսկոյի հարավային մասում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Բախման պահին շարժակազմում ուղեւորներ չեն եղել: Վթարի հետեւանքով բեռնատարի վարորդը մահացել է: Վթարից հետո բեռնատարը բռնկվել է, կրակն անցել է նաեւ գնացքի մի քանի վագոնների վրա: Ներկայումս հրդեհը մարվել է:
Նախնական տեղեկություններով, բեռնատարի վարորդը զգալի գերազանցել է արագությունը եւ կորցրել կառավարումը: Վթարի հետեւանքով գնացքների երթեւեկությունը տվյալ ուղղությամբ բարդացել է: