ԱՄՆ-ում հայտնել են կոալիցիայի ավիահարվածների հետևանքով իրաքյան բանակի հնարավոր զոհերի մասին
International newsԱՄՆ ղեկավարած հակաահաբեկչական կոալիցիայի ավիահարվածների հետևանքով, հնարավոր է, իրաքյան զինվորականներ են զոհվել: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին հայտնել է BBC-ին՝ հղում կատարելով ամերիկացի զինվորականներին: «Համաձայն նախնական տվյալների՝ հարվածներից մեկը, հավանաբար, հանգեցրել է Իրաքի բանակի զինծառայողների մահվան»,- ասված է հայտարարության մեջ:
Իրաքի շտաբում հայտարարել են, որ սպան և 9 զինվորական սպանվել են կամ վիրավոր են միջադեպի հետևանքով: Իրաքյան բանակի զինծառայողներն այս պահին գործողություն են իրականացնում Անբար նահանգում: Ավիահարվածը տեղի է ունեցել Ֆալուջիում: Իրաքի տվյալներով՝ կան զոհեր և վիրավորներ երկու կողմերից:
Իրաքի բանակը Ֆալուջիում պայքարում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Վատ եղանակի պատճառով կառավարական ուժերը չեն կարողացել օդից աջակցել բանակայիններին, ուստի խնդրել են հակաահաբեկչական կոալիցիայի աջակցությունը: