Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն քննադատել է ակումբի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին:
Քննադատությունը վերաբերում է 2011/12թ-ի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչին, որի ժամանակ չեմպիոնական տիտղոսը մադրիդցիները վիճարկեցին Մյունխենի «Բավարիայի» հետ, իսկ հաղթողը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածներով:
Մադրիդցիները զիջեցին մրցակցին, իսկ Ռոնալդուն իսպանական ակումբի այն խաղացողներից էր, ով չկարողացավ գրավել Նոյերի պաշտպանած դարպասը:
«Ցավալի է պարտվել կիսաեզրափակչում, երբ վրիպում է լավագույն ֆուտբոլիստը և 11 մետրանոց հարվածների լավագույն վարպետը: Ֆուտբոլիստ, ում արտահայտում ես քո ողջ վստահությունը և առաջարկում ես հարվածել առաջինը, որից հետո նա վրիպում է: Այդ հիասթափությունը չի անցնում»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է Marca-ն: