Ասադը պետք է հեռանա. Օբամա
International newsՍպիտակ տանը կայացած ամենամյա տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անդրադարձել է Սիրիայի հակամարտությանն ու շեշտել, որ Բաշար Ալ Ասադը սպառել է իր լեգիտիմությունն ու երկրում արյունահեղությունը դադարեցնելու համար ստիպված պետք է լինի լքել նախագահի պաշտոնը:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով BBC-ն, Օբաման շեշտել է, որ Սիրիայում խաղաղություն չի հաստատվի այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունը չի ճանաչվի լեգիտիմ բնակչության մեծամասնության կողմից: ԱՄՆ նախագահը շեշտել է, որ ժամացույցի սլաքներն անհնար է հետ տալ, բայց ներկա դրությամբ պետք է գտնել քաղաքական անցումային որոշում հակամարտության կարգավորման ուղղությամբ: Ըստ Օբամայի, Ասադի հեռանալը սիրիացիների համար կբացի նոր ճանապարհ ապագայի կառուցման համար, որը հիմնված չի լինելու միջկրոնական հակասությունների վրա: