Բեռնում մեկնարկել է Սարգսյան-Ալիև հանդիպումը (թարմացված, լուսանկարներ)
PoliticsՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը Թվիթերի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ արդեն երկու երկրի՝ նախ Ադրբեջանի, ապա և Հայաստանի նախագահներն արդեն ժամանել են շվեյցարական կառավարության ընդունելությունների տուն։
«Քիչ անց կսկսվի հանդիպումը»,- գրել է Հակոբյանը։
13:07
«Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը սկսվեց համանախագահների մասնակցությամբ»,- Թվիթերի իր միկրոբոլգում գրել է խոսնակը:
13:20
«Նախագահ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը շարունակում են հանդիպումը Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ»,- գրում է Վլադիմիր Հակոբյանը:


