Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը շարունակվեց փակ դռների հետևում
PoliticsՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի առանձնազրույցը շարունակվում է փակ դռների հետեւում։ Աս մասին «Թվիթեր»-ի միկրոբլոգում գրել է ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը: Նա նշում է, որ առանձնազրույցից հետո ներս հրավիրեցին համանախագահներին եւ արտգործնախարարներին
Ավելի վաղ Շվեյցարիայում մեկնարկել էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Այնուհետև նախագահները քննարկումը շարունակել են ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ: