Ռաֆայել Սիմոնյանը եզրափակիչում է
SportՌուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում ընթացող նավթային երկրների աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկներից եզրափակիչ է դուրս եկել 91 կգ քաշային Ռաֆայել Սիմոնյանը, ով առաջին մենամարտում նոկաուտի է ենթարկել Չինաստանի ներկայացուցչին, իսկ դեկտեմբերի 19-ին առավելության է հասել ուկրաինացի բռնցքամարտիկի նկատմամբ: Եզրափակիչում Ռաֆայելը կմրցի Գերմանիան ներկայացնող մարզիկի հետ:
64 կգ քաշային Գոռ Երիցյանը քառորդ եզրափակիչում հաղթել է Մոլդովացի բռնցքամարտիկին, իսկ կիսաեզրափակիչում պարտվել է Ռուսաստանի պատվիրակին եւ նվաճել է բրոնզե մեդալ:
Հայաստանը մյուս 2 ներկայացուցիչները` 60 կգ քաշային Գեւորգ Ղազեյանն ու 75 կգ քաշային Արթուր Սարգսյանը պարտվել են առաջին իսկ մենամարտերում:
Նավթային երկրների աշխարհի առաջնությանը մասնացկում են 30 երկրի ներկայացուցիչներ, փոխանցում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից: