Սոմալիի մայրաքաղաքում հզոր պայթյուն է որոտացել. ԶԼՄ-ներ
International newsՍոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում հզոր պայթյուն է որոտացել, որից հետո հրաձգություն է բացվել:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` հղում անելով Reuters գործակալությանը, դեպքի վայրում ծխի մեծ սյուն է վեր բարձրանում:
Դեռ ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել պայթյունի համար, սակայն գործակալությունը նշում է, որ նախկինում քաղաքում ահաբեկչություններ էր իրականացնում «Աշ-Շաբաբ» արմատական խմբավորումը, որը կապված է «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման հետ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին «Աշ-Շաբաբի» զինյալները հարձակում են գործել Սոմալիի մայրաքաղաքի հյուրանոցներից մեկի վրա, որի հետևանքով 15 մարդ էր զոհվել: