Պուտինը՝ Ավակովի եւ Սահակաշվիլիի վեճի մասին. Լավ է, որ նրանք ռուսերեն են վիճում
International newsՈւկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի եւ Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի միջեւ բանավեճը տրագիկոմեդիա է հիշեցնում, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Այն, որ նրանք ռուսերեն են վիճում, լավ է: Լավ է գոնե, ոչ վրացերեն կամ օսերեն: Սակայն դա ծիծաղելի է, ինչ-որ տրագիկոմեդիա է»,- Instagram-ում Պուտինի խոսքը մեջբերել է «Միրոպորյադոկ» ֆիլմի հեղինակ Վլադիմիր Սոլովյովը, փոխանցում է Lifenews-ը:
Հիշեցնենք, որ Ավակովն ու Սահակաշվիլին վիճել էին Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի նիստում, որի ժամանակ Ավակովը ջրով լի բաժակը նետել էր Սահակաշվիլիի վրա: