Լեւանդովսկին՝ «Ռեալ» տեղափոխության մասին. Սա ինձ համար բարդ իրավիճակ է
SportՄյունխենի «Բավարիայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին մեկնաբանել է Մադրիդի «Ռեալ» տեղափոխության մասին լուրերը:
«Ամեն տարի հայտնվում են այդպիսի լուրեր, եւ ես երբեք չեմ արձագանքում: Մտածում եմ միայն ֆուտբոլի մասին: Սա ինձ համար բարդ իրավիճակ է, եւ ավելի լավ կլինի, եթե ոչինչ չմեկնաբանեմ»,- լեհ հարձակվողի խոսքը մեջբերում է As-ը:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Լեւանդովսկու գործակալը Մադրիդում հանդիպել է Արքայական ակումբի ղեկավար Ֆորենտինո Պերեսի հետ։ «Բավարիայի» հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019-ը թվականը։