Ֆաբրեգասը եւ Ազարը կազմակերպել են Մոուրինյոյի պաշտոնանկությունը
SportԼոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից Ժոզե Մոուրինյոյի հեռացման գլխավոր կազմակերպիչներն էին բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը եւ իսպանացի Սեսկ Ֆաբրեգասը,- այդ մասին տեղեկացնում է «NBC»-ն։
Աղբյուրի համաձայն՝ Ֆաբրեգասը բազմաթիվ անգամ ակումբի ղեկավարությանը դժգոհել է պորտուգալացի մասնագետի մեթոդներից եւ փչացրել թիմի մթնոլորտը։ Թիմում դավաճանի առկայության մասին խոսել է Մոուրինյոն։
Մարզչի հետ դիմակայությանը մասնակցել է նաեւ Ազարը, ում նույնպես դուր չեն եկել պորտուգալացու աշխատանքի մեթոդները։