ՌԴ-ի սանկցիաների պատճառով MANGO եւ Zara բրենդները հեռանում են Թուրքիայից
International newsՌուսաստանի կողմից Թուրքիայի դեմ կիրառվող սանցիաների պատճառով հագուստի մի շարք բրենդային ընկերություններ պատրաստվում հեռանալ Թուրքիայից։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Zara, H&M, Mango եւ նմանատիպ այլ ընկերությունները Թուրքիայի գործընկերներից պահանջել են հագուստների պիտակների վրայից հեռացնել Made in Turkey գրառումը։
Հիշյալ ընկերություններն արդեն նախաձեռնել են մոտ ժամանակներս ՌԴ-ի համար նախատեսված ապրանքներն այլ տեղերում արտադրել, իսկ ավելի ուշ ամբողջովին հեռանալ Թուրքիայից։