Թուրքիայի ափերին փախստականների նավ է շրջվել. կա 18 զոհ
International newsԷգեյան ծովում` Թուրքիայի ափերի մոտ, փախստականներ տեղափոխող նավ է շրջվել, որն ուղևորվում է դեպի Հունաստան: BBC-ի հաղորդմամբ` առնվազն 18 մարդ է զոհվել:
Հաղորդվում է թուրքական առափնյա պաշտպանության աշխատակիցները ևս 14 մարդու են փրկել, նրանց թվում սիրիացի, իրաքցի և պակիստանցի փախստականներ կային:
Ողբերգական դեպքը տեղի ունեցել ուրբաթ գիշեր լույս շաբաթ: Նավակն ուղևորվելիս է եղել հունական Կալիմնոս կղզու կողմը:
Նշվում է, որ այս տարի 600 000 ներգաղթյալ է ժամանել Հունաստան, ովքեր հիմնականում ժամանել են նավերով Թուրքիայից: