Yerevan, 03.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ինչու Սերժ Սարգսյանը պատժեց հայր և որդի Հակոբյաններին. համակարգը խժռում է իր զավակներին

Analysis
Գորիսի «ԳԱՄՄԱ» ընկերության տնօրեն Տիգրան Կարապետյանը, որը Վահե Հակոբյանի մտերիմ ընկերներից է, այսօր կայքերից մեկին հարցազրույց է տվել: Իհարկե, ոմն Տիգրան Կարապետյանի հարցազրույցը այդքան էլ ուշադրության չպետք է արժանանար, եթե չհաջորդեր ընդամենը երկու ամիս առաջ տեղի ունեցած մի իրադարձության, որը նախանշեց Վահե Հակոբյանի քաղաքական ապագան: Ժամանակին ես անդրադարձել եմ այս թեմային. Գորիսի քաղաքապետի հունիսին կայացած ընտրություններին իր թեկնածությունն էր առաջադրել նաև սույն Տիգրան Կարապետյանը, որը, սակայն, վերջին պահին ինքնաբացարկ էր ներկայացրել: Այդ առիթով ես վերլուծություն էի հրապարակել, որից մի հատված ներկայացնում եմ ստորև. «Մի կողմից Սուրեն Խաչատրյանը կփորձի ի դեմս Ադունցի պահպանել իր դեռևս անսասան իշխանությունը Սյունիքում, մյուս կողմից նորաթուխ մարզպետ Վահե Հակոբյանը աշխատում է մարզը «իրենով անելու» և Սյունիքը հայր-որդի տանդեմի լիակատար իշխանության տակ ներքաշելու ուղղությամբ: Հետաքրքիր է, որ հայր և որդի Հակոբյանները ձեռնոց են նետում ամբողջ համակարգին և խաղում են սեփական խաղը, ինչը Գորիսի ընտրությունները դուրս է դնում զուտ ընտրական պրոցես լինելու երևույթից: Փաստորեն, Սյունիքի մարզպետը և իր հայրը վա-բանկ են խաղում: Լոկալ, տեղային պատերազմները և պայքարը իշխանության վերաբաժանման համար կարող են վերածվել համակարգային հակամարտության: ՀՀԿ-ի կողմից Ադոնցին սատարումը, ըստ էության, Սերժ Սարգսյանի դիրքորոշման և կամքի արտահայտությունն է: Մարզպետի կողմից սեփական թեկնածուի առաջադրումը, բացի ակնհայտորեն Սուրեն Խաչատրյանին հակադրվելու փորձից, արդեն կարող է դառնալ Սերժ Սարգսյանին ձեռնոց նետելու փորձ: Իսկ եթե մարզպետ Հակոբյանը, ի դեմս Լիցկայի, պատերազմ է հայտարարել Սերժ Սարգսյանին, դա, այսպես ասած, բժշկական փաստ է: Համակարգը շատ արագ խժռում է իր նմանատիպ զավակներին, և, կներեք արտահայտությանս, չի էլ «բխկում»...»: Իրադարձությունները, փաստորեն, զարգացան իմ նախանշած սցենարով. Մաքսիմ Հակոբյանը պաշտոնանկ է արված, իսկ որդի Հակոբյանը ուղարկվել է պատվավոր աքսորի՝ ինչ-որ հեռավոր ջրային կոմիտե՝ մարզպետի պաշտոնի համեմատությամբ բավականին «ջրիկ» պաշտոնով: Եվ ահա, այս իրադարձությունների թանաքը դեռ չչորացած, չկայացած քաղաքապետի թեկնածու Կարապետյանը ուշագրավ հայտարարություններ է արել: Հարցին, թե ինչպես է վերաբերվում Սուրիկ Խաչատրյանի հնարավոր վերադարձին, գործարարը պատասխանել է. «Լիսկա թեման ինձ համար լրիվ փակ է, ինքն ո՞վ է, որ ես նրա մասին կարծիք հայտնեմ, կամ ինչ-որ կերպ վերաբերվեմ: Ինձ համար էդ թեման փակ է, ես քաղաքական գործիչ չեմ, ես գործարար եմ, որին Լիսկան չի հետաքրքրում»: Շառ ռազմաշունչ է հնչում: Բա էն ժամանակ, երբ «վճռական էիր տրամադրված» ու նրա դեմ պայքարելու բոլոր շանսերը ունեիր, ինչու՞ հանեցիր թեկնածությունդ և լքեցիր մարտադաշտը: Թե՞ առավել դյուրին է հոխորտալ կայքերի էջերից, իսկ այն ժամանակ, երբ անհրաժեշտ է իրապես կռիվ տալ՝ ընկերոջդ հետ միասին լքեցիք ընտրապայքարը: Ու եթե իրադարձությունները հետագայում զարգացան հենց իմ կանխատեսած սցենարով՝ պատճառը մինչև վերջ գնալու կամքի բացակայությունն էր: Նաև այդ անվճռականությունն է պատճառը, որ սիրելի ընկերոջդ խժռեց համակարգի մեքենան: Ու նաև այդ «դուխով» տղերքի պատճառով է, որ այսօր մեր երկրում դիմադրության ուժը հավասարվել է զրոյի: Շատերը հակադրվեցին իշխանություններին՝ կորցնելով նյութական շատ ռեսուրսներ, սակայն պահպանեցին իրենց դեմքը: Այդպիսի մարդիկ հարգանքի են արժանի հենց վճռականության համար: Բայց դեռ մարտը չսկսված՝ նետել զենքերը և հրամանատարի հետ հեռանալ «մարտի դաշտից» և ռազմաշունչ հոխորտալ կայքերի էջերից՝ կներեք, շատ պրիմիտիվ է: Վախենամ, որ Ջրային պետական կոմիտեի ջրերը նման դրսևորումների պատճառով սրբեն տանեն «հրամանատարիդ» վարկանիշի մնացորդները... Վարուժան Բաբաջանյան
Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors