Միլանի կիսապաշտպանը մոտ է Ջենոա տեղափոխվելուն
Sport«Ջենոան» մոտ է «Միլանի» կիսապաշտպան Սուսոյին մինչ մրցաշրջանի ավարտը վարձավճարով ձեռք բերելուն, հաղորդում է Sky Sport Italia-ն:
Իսպանացի ֆուտբոլիստը 2015 թվականի հունվարին «Լիվերպուլից» է տեղափոխվել «Միլան», սակայն մինչ այժմ չի կարողացել հաստատվել միլանյան ակումբում:
Այս ընթացքում նա մասնակցել 8 հանդիպման, դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ:
«Միլանում» հույս ունեն, որ Սուսոն կկարողանա աճ գրանցել, ինչպես Մբայե Նիանգը «Ջոնայում» անցկացրած վեց ամիսների ընթացքում: