Իսպանիայում 1 օրում գրանցվել է 150-ից ավելի անտառային հրդեհ
International newsԻսպանիայի մի շարք շրջաններում դեկտեմբերի 20-ի գիշերը գրանցվել է 150-ից ավելի անտառային հրդեհ, հայտնում է gazeta.ru-ն
Մասնավորապես Աստուրիա շրջանում շաբաթ օրը ֆիքսվել է անտառային հրդեհների բռնկման 18 դեպք, սակայն գիշերը դրանց թիվը հասել է 111-ի:
Ներկայում արտակարգ իրավիճակների ծառայություններն աշխատում են ինտենսիվ ռեժիմով:
Հայտնի է, որ անվտանգության նկատառումներից ելնելով` տարհանվել է մի քանի բնակավայր:
Իշխանությունների կարծիքով, միանգամից այսքան մեծ քանակով հրդեհների բռնկումը կարող է լինել միտումնավոր գործողությունների հետևանք: