Yerevan, 06.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Վահե Խանամիրյանի ու Լիլիթ Մուրադյանի «baby shower»-ը «Avenue 37»-ում

Lifestyle

BlogNews

 
Exclusive
Նախատոնական օրերին հաղորդավար-ամուսիններ Վահե Խանամիրյանն ու Լիլիթ Մուրադյանը «Avenue 37» բարեգործական սրճարանում նշել են իրենց «baby shower»-ը. նրանք հյուրընկալեցին իրենց ընկերներին ու հարազատներին, խաղեր խաղացին, բարեմաղթանքներ լսեցին: Տոնական տորթը կտրեց Վահեի մայրիկը:BlogNews-ը նեկայացնում է օրվա հետաքրքիր պահերը և Վահեի ու Լիլիթի առաջին հարցազրույցը փոքրիկի մասին:
jpg_4455
«Սա տոնական տրամադրություն ստեղծելու, ընկերների հետ հավաքվելու լավ առիթ էր: Տոնն ամերիկյան է,սակայն շատ բարի և լավ միջոցառում է, ինչո՞ւ մենք էլ չանենք:  Հայերս չենք սիրում ամերիկյան  տոներ, սակայն սա շատ լավ խորհուրդ ունի. հյուրերը հիմնականում կանայք և մայրիկներ ենք, ովքեր իրենց խորհուրդներով և նվերներով շատ են աջակցում ապագա մայրիկներին։ Նաև՝ շատ լավ առիթ է ուրախանալու համար. որոշեցինք ձմռան այս ցուրտ ու մռայլ եղանակին մի քիչ փոփոխություն մտցնել մեր առօրյայում»,- ասաց Լիլիթը ու հավելեց, որ շատ նվերներ են ստացել, որոնք նաև խորհուրդներ են ներառում։ «Հիմնականում խորհուրդներ լսում եմ ծնողներիցս: Ասում են՝ յուրաքանչյուր կին մայրանալու վայրկյանից շատ լավ գիտի՝ ինչ է պետք է իր բալիկին, սրտով զգում է՝ ինչի կարիք ունի փոքրիկը»,- նկատեց ապագա մայրիկը:
jpg_4453
Լիլիթը հղիության յոթերորդ ամսում է, զույգն աղջիկ է ունենալու: Հենց այդ պատճառով էլ ամեն բան պատրաստված էր վարդագույնի երանգներով: Տոնի կազմակերպման հարցում Վահեին ու Լիլիթին աջակցել են ծնողներն ու Վահեի քույրը, իսկ սեղանի ձևավորման համար Լիլիթը դիմել է «Mary`s Lolly Buffet»-ին: Վայրի ընտրության հարցում ամուսինները կանգ են առել «Avenue 37» բարեգործական սրճարանի տարբերակի վրա: «Մենք ներկա էինք բացմանը և շատ էինք հավանել «Avenue 37»-ը, տեղը մեզ գրավել էր: Երբ մտածում էինք՝ ինչ հաճելի տեղ կարելի է ընտրել, որպեսզի բոլորն իրենց հանգիստ զգան, հասկացանք, որ ամենալավ ու հաճելի մթնոլորտ ունեցող տեղերից մեկը սա է: Երբ դիմեցինք տնօրենին՝ Արամ Անտինյանին, նա, կիսահասկանալով-կիսաչհասկանալով՝ ինչ ենք կազմակերպելու, միանգամից ասաց՝ սիրով, համեցեք, ինչը ևս մեզ շատ ոգևորեց: Բացի այս ամենը, ինձ շատ է դուր գալիս սրճարանի կոնցեպտը. երբ հասկանում ես, որ այստեղ ժամանակ անցկացնելով՝ կարող ես նաև օգնել մարդկանց, ովքեր քեզ չեն էլ ճանաչում, բայց ունեն օգնության կարիք: Սա լավագույն տարբերակն էր նաև ներքին հոգևոր բավարավածություն զգալու»:
jpg_4528
Վահեի փոխանցմամբ՝ սա առաջին մեծ միջոցառումն էր փոքրիկի համար, իսկ նրա համար գնումներ դեռ չեն արել, թեև արդեն գիտեն՝ ինչ է պետք  իրենց փոքրիկին: Լիլիթը նշեց, որ թե՛ ինքը, թե՛ ամուսինը շատ էին ուզում աղջիկ ունենալ, Վահեն էլ հավելեց. «Ես ի սկզբանե գիտեի, որ մեր առաջնեկն աղջիկ է լինելու, քանի որ շատ էի ուզում աղջիկ ունենալ, սակայն բժիշկը մեզ ասաց, որ տղա է, ասաց՝ դեռ ոչ ոքի մի ասեք, քանի որ պտուղը փոքր է, սակայն ես չդիմացա ու բոլորին ասացի։) Մեկ ամիս անց բոլորին կրկին պետք է լուր հայտնեի՝ իրականում  աղջիկ ենք ունենալու:)»։
Փոքրիկի անվան ընտրության հարցում զույգը դեռ տատանվում է, սակայն հաղթում է Անի անունը։ «Երկուսս էլ սիրում ենք այդ անունը։ Շատ հայեցի ու գեղեցիկ  է, միաժամանակ, միջազգային հնչողություն ունի։ Նաև՝ իմ ամենասիրած քաղաքներից մեկի անունն  է»,-նշեց ապագա հայրիկը։
jpg_4459
Վահեի խոսքով՝ կնոջ հղիության ընթացքում ինքն ավելի ուշադիր չի դարձել, քանի որ կարծում է՝ ընտրյալիդ միշտ պետք է մաքսիմալ ուշադրության  արժանացնես։ Ինչ վերաբերում է հղի կանանց բնորոշ կամակորություններին՝ Լիլիթն ունի այդպիսիք, սակայն ծայրահեղություններ դեռ չեն եղել։ «Եղել են տարօրինակ դեպքեր, երբ, օրինակ, գիշերվա ժամը 3-ին Լիլիթը շոկոլադե պաղպաղակ է ուզել։ Պատրաստվում էի գնալ բերելու, բայց չթողեց։ Ինձ համար շատ հաճելի են էմոցիոնալ այդ դրսևորումները։ Լիլիթը փորձում է կառավարել իր տրամադրության անկումները, բայց և այնպես, նրա տրամադրության ցանկացած դրսևորումից ես շատ լավ եմ զգում ինձ»,- նկատեց հաղորդավարը:
Զույգը մեծ ոգևորությամբ է սպասում է 2016-ին: Նրան առաջնեկը լույս աշխարհ կգա փետրվարի վերջին: «Նոր տարվա հետ կապված շատ մեծ հույսեր ունեմ։ Ամենամեծ իրադարձութունը, իհարկե, մեր առաջնեկի ծնունդն է։  Նախատեսում ենք նորություններ ունենալ նաև մեր աշխատանքում»,- ասաց Վահեն, իսկ հարցին՝ որքա՞ն կտևի Լիլիթի աշխատանքային դադարը, արդյոք «Առավոտ լուսո»-ում կլինի հաղորդավարի փոփոխություն, Վահեն առայժմ դժվարացավ պատասխանել։
jpg_4552jpg_4471jpg_4608jpg_4519jpg_4562jpg_4468jpg_4479jpg_4579jpg_4485jpg_4545jpg_4483jpg_4576jpg_4582jpg_4596jpg_4504jpg_4500jpg_4496jpg_4516jpg_4587jpg_4588
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia