Սևիլյան դերբիում դեղին քարտերի 2-րդ ռեկորդը գրանցվեց
SportԻսպանիայի առաջնության 16-րդ տուրում «Բետիսն» ընդունել էր «Սևիլյային» և խաղն ավարտվեց 0:0 հաշվով:
Հանդիպման գլխավոր մրցավար Կարլոս Կլոս Գոմեսը 12 դեղին քարտ է ցույց տվել երկու թիմերի խաղացողներին. 7 զգուշացում տանտերերին, 5-ը` հյուրերին:
Նշենք, որ սա սևիլյան դերբիի պատմության դեղին քարտերի երկորդ 2-րդ ռեկորդն է: 2005 թվականին տեղի ունեցած խաղում 14 զգուշացում է արձանագրվել:
Բացի այդ, «Բետիսը» երկարաձգեց դերբիում առանց հաղթանակների տնային խաղերի հակառեկորդը, որն արդեն կազմում է 9 անընդմեջ հանդիպում: