Մոսկվայում պայթուցիկ սարքի մասին հաղորդման պատճառով 1.300 մարդու են տարհանել
International newsՄոսկովյան Չերտանովո շրջանում գտնվող «Կոլումբուս» առեւտրի կենտրոնից տարհանել են այցելուներին՝ պայթուցիկ սարքի մասին հաղորդման պատճառով: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Մոսկվայի արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրին:
Գործակալության տվյալներով, 02 համարին զանգ ստանալուց հետո «Կոլումբուս» առեւտրի կենտրոնի տարածքից 1.300 մարդու են տարհանել: