«Ռոման» ու «Ֆիորենտինան» խնդիրներ չունեցան, Իգուաինի դուբլը հաղթանակ պարգեւեց «Նապոլիին»
SportԻտալական A Սերիայի 17-րդ տուրում «Ռոման» Հռոմում 2:0 հաշվով հաղթեց «Ջենոային», իսկ «Նապոլին» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինի դուբլի շնորհիվ 3:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Ատալանտայի» նկատմամբ:
Միավորներ չկորցրեց նաեւ «Ֆիորենտինան», որը տանը 2:0 հաշվով պարտության մատնեց «Կյեւոյին» եւ «Նապոլիի» հետ 35-ական միավորով բաժանում է 2-3-րդ տեղերը: «Ռոման» 32 միավորով 5-րդ տեղում է:
«Ռոմա» - «Ջենոա»՝ 2:0
Ալեսանդրո Ֆլորենցի, 42, Սադիք Ումար, 89
Հեռացում՝ Էդին Ջեկո, 75 («Ռոմա»)
«Ատալանտա» - «Նապոլի»՝ 1:3
Ալեխանդրո Գոմես, 54 – Մարեկ Համշիկ, 52 (11մ), Գոնսալո Իգուաին, 62, 85
Հեռացումներ՝ Գաբրիել Պալետա, 90 («Ատալանտա») – Ժորժինյո, 74 («Նապոլի»)
«Ֆիորենտինա» - «Կյեւո»՝ 2:0
Նիկոլա կալինիչ, 20, Յոսիպ Իլիչիչ, 32
«Վերոնա» - «Սասուոլո»՝ 1:1