Գերմանիայի փոխկանցլեր. Բեռլինը շահագրգռված է «Հյուսիսային հոսք 2»-ի կառուցմամբ
International newsԳերմանիան շահագրգռված է «Հյուսիսային հոսք 2» գազատարի նախագծի իրականացմամբ: ԳերմանականFrankfurter Allgemeine Zeitungպարբերականին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը:
Նրա խոսքով, «Հյուսիսային հոսք 2»-ը գերմանական շահերի ոլորտում է: «Այս հարցում ես համաձայն են դաշնային կանցլերի հետ»,- ասել է Զիգմար Գաբրիելը՝ հավելելով, որ գազատարը կարող է տնտեսապես շահեկան լինել ոչ միայն Գերմանիայի, այլեւ Ֆրանսիայի եւ Եվրամիության այլ երկրների համար:
Սակայն, ըստ նրա, գոյություն ունեն մի շարք «քաղաքական պայմաններ», որոնք անհրաժեշտ են նախագծի իրականացման համար: Մասնավորապես, Ռուսաստանը պետք է «երաշխավորի Արեւելյան Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը» եւ նախագծի իրականացման ժամանակ հետեւի եվրոպական օրենսդրությանը: Գաբրիելի հավաստմամբ, ռուսական կողմն «ընդունում է դա եւ կառուցողական լուծումներ է փնտրում»: