Յուրգեն Կլոպ. Կորցրեցինք ինքնատիրապետումը և դադարեցինք ֆուտբոլ խաղալ
Sport«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Անգլիայի առաջնության «Ուոտֆորդի»(0:3) հետ կայացած խաղից հետո նշել է, որ իր թիմը չի կարողացել ինչպես հարկն է արձագանքել բաց թողած առաջին գոլին:
«Մենք վատ սկսեցինք խաղը: Առաջին գոլում կա Բոգդանի մեղքը, նա պետք է բռներ գնդակը: Հետագայում մենք չկարողացանք ինչպես հարկն է արձագանքել բաց թողած գոլին:
Կորցրեցինք ինքնատիրապետումը եւ դադարեցինք ֆուտբոլ խաղալ: Հեշտությամբ բաց թողեցինք երկրորդ գոլը, այդ դրվագում պետք է ավելի լավ գործեինք:
Շկրտելը վնասվածք է ստացել, ինչը մեզ համար խնդիր է: Դեռ չգիտեմ, թե երբ է վերադառնալու շարք: Թիմի խաղացողներից որեւէ մեկը հանգստի հնարավորություն չի ստանալու, մենք պետք է գնահատենք, թե ով կկարողանա խաղալ « Boxing Day»-ի ընթացքում»,- նշել է գերմանացի մասնագետը: