Բուրունդիի կառավարությունը հրաժարվել է երկրում Աֆրիկյան միության խաղաղարարների տեղակայումից
International newsԲուրունդիի կառավարությունը մերժել է Աֆրիկյան միության՝ երկրում 5 հազար հոգանոց խաղաղարարների զորախումբ տեղակայելու առաջարկը: Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով Բուրունդիի նախագահի ներկայացուցիչ Գերվաիս Աբայեոյին:
«Մենք նրանց կարիքը չունենք: Մենք երկիր ենք, որը զորքեր է տրամադրում Աֆրիկայում Աֆրիկյան միության մի քանի խաղաղարար առաքելությունների համար, եւ հիմա նրանք ցանկանում ենք խաղաղարարներ տեղակայել մեր երկրո՞ւմ: Ինչո՞ւ պարզապես չեն վերադարձնում մեր զորքերը, եթե կարծում են, որ մենք նրանց օգնության կարիքն ունենք»,- հավելել է Գերվաիս Աբայեոն:
Ըստ Ինտերֆաքսի, նախօրեին Աֆրիկյան միությունը հաստատել է Բուրունդի 5 հազար ոստիկաններից եւ զինվորականներից կազմված առաքելություն ուղարկելու մասին որոշումը՝ այդ երկրում բռնությունների ալիքը դադարեցնելու համար:
2015 թվականի գարնանը Բուրունդիում բողոքի ակցիաներ են սկսվել նախագահ Պիեր Նկուրունզիզայի՝ երրորդ ժամկետով առաջադրման որոշման դեմ: Պետության ղեկավարը վերընտրվեց, սակայն անկարգությունները շարունակվում են: