Աղքատներին օգնելու համար Իրանում «բարության պատեր» են ստեղծվում
International news
BBC-ն հայտնում է իրանական նոր թրենդի մասին, որը կրում է «բարության պատ» պայմանական անվանումը:
Այս նախաձեռնության շրջանակներում իրանցիները տարերային ձևով հանում և պատերին են կախում հագուստներ, որոնք կարող են պետք գալ անօթևաններին:
Նախաձեռնությունը մեծ թափ է հավաքում այդ երկրում արձանագրվող ցրտերի, տնտեսական բարդ իրադրության ֆոնին: Նախաձեռնությունը սկիզբ է առել Մաշհադ քաղաքում, տարածվել բոլոր մեծ քաղաքներում:
Սոցցանցերում էլ տարածվում են «բարության պատերի» բազմապիսի լուսանկարներ: