Ռուսաստանում «չեկիստի օրվա» առիթով բողոքի ակցիաներ են տեղի ունեցել
International newsՄոսկվայում և Պետերբուրգում այսպես կոչված «Չեկիստի օրվա»՝ Ռուսաստանի անվտանգության օրգանների աշխատակիցների օրվա առիթով բողոքի ակցիաներ են տեղի ունեցել:
«Դոժդը» հայտնում է, որ Մոսկվայում տասը մարդ դուրս է եկել Լուբյանկայի հրապարակ՝ Ռուսաստանի ազգային անվտանգության շենքի մոտ ակցիայի, վառվել են ծխագլանակներ: Սակայն երկու րոպեում ոստիկանությունը ձերբակալել է բոլոր մասնակիցներին:
«Էխո Մոկսվի»-ն էլ հայտնում է, որ Պետերբուրգում նույն օրվա շրջանակներում բողոքի ակցիա է անցկացվել ստալինյան բռնաճնշումների դեմ: Չնայած սադրանքներին, ակցիայում միջադեպեր չեն գրանցվել:
Ի դեպ, չեկիստների ձեռքով ստալինյան բռնաճնշումներին Հայաստանում զոհ է գնացել 25.000 մարդ, այդ թվում՝ Չարենցը, Բակունցը, ամենայն Հայոց կաթողիկոս Խորեն Առաջինը և այլք: Դեկտեմբերի 20-ը ԽՍՀՄ-ում և Ռուսաստանում ավանդաբար նշվում է որպես ԷնԿաՎեԴե-ի, ապա ԿաԳեԲե-ի, ապա՝ ԷֆԷսԲե-ի աշխատակիցների օր: